Support program
Education

Ստանալ ուսանողական կրթաթոշակ

Ծրագրի շրջանակում կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողներին, որոնք համապատասխանում են ներկայացվող պահանջներին։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Դիմելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում

Դիմումներն ընդունվում են բուհում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող 4 շաբաթների ընթացքում։


Ներկայացվող պահանջները

Ուսանողական կրթաթոշակ կարող են ստանալ ՀՀ բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորող այն ուսանողները, ովքեր.

  • ունեն բարձր առաջադիմություն, 
  • սովորում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններ,
  • ունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն,
  • մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան)։ 

Պահանջվող փաստաթղթերը

Ուսանողական կրթաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում (տրամադրվում է տեղում),
  • սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ սոցիալական կարգավիճակը հավաստող տեղեկանք,
  • հաշմանդամության կարգը հաստատող բժշկական տեղեկանք,
  • բարձր առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ։ 

Աջակցության չափը

  • Բարձր առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակը 70,000-77,000 դրամ է՝ կախված նախորդ տարվա միջին որակական գնահատականից,
  • 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթաթոշակը 50,000 դրամ է,
  • առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը 75,000 դրամ է:

Ուշադրություն
Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ուսանողական կրթաթոշակը տրամադրվում է դիմումից հետո հաջորդ ամսվանից։
  • Տրամադրման կարգի և ժամկետների մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ ԲՈւՀ-ից։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Was this page useful?