Citizenship, Identification and Residence Status

Փոխանակել նույնականացման քարտը

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),

  • նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • նույնականացման քարտը կորել է,
  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ առցանց այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
3,000 - 43,000 ՀՀ դրամ
Processing duration
1-15 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,

  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
  • Ամրագրումը հաստատող ծանուցումը կուղարկվի նշված էլ․ փոստի հասցեին՝ ներառելով ընտրված օրը և ժամը։ Հետագայում, ամրագրումների պատմությանը կարելի է ծանոթանալ Միգրացիայի և քաղաքացիության թվային ծառայությունների հարթակի «Իմ դիմումները» բաժնում։


Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է՝


Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • փոխանակման ենթակա նույնականացման քարտը (առկայության դեպքում),

  • քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162178 (եթե
  • բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
  • բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։


Տրամադրման ժամկետը

Նույնականացման քարտը փոխանակվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հնարավոր է նույնականացման քարտը նաև ավելի շուտ ստանալ՝ կնքելով պայմանագիր։  Պայմանագրի կնքման կարգն ու մանրամասները անհրաժեշտ է ճշտել այն անձնագրային բաժնից, որտեղից պատրաստվում եք ստանալ Ձեր նույնականացման քարտը։ 

Վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։


Կորցնելու դեպքում նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5 աշխատանքային օրվանից հետո  ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։

Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։

Հղում օրենսդրությանը

  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • Կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?