Support program
Work and Employment

Հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ

Աշխատանք չունենալու կամ այն կորցնելու դեպքում անձը կարող է դիմել գործազուրկի կարգավիճակ ստանալու և որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։ Արդյունքում անձը տեղեկացվում է մասնագիտական որակավորումներին համապատասխանող թափուր աշխատատեղերի մասին։

Իսկ աշխատանք ունեցող այն անձինք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, նույնպես կարող են հաշվառվել և ծանուցվել թափուր հաստիքների մասին։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող և փախստական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
2 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
 

  • այցելել e-request.am,
  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:

Գրանցվելուց հետո որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ «ԵսԵմ» նույնականացմամբ կամ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • գլխավոր էջում սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
  • բացվող էջում ընտրել «Միասնական սոցիալական ծառայություն»  մարմինը, որին ուղղված է դիմումը,
  • լրացնել նշված դիմումի ձևը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։


Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է առցանց դիմումի մեջ ներբեռնել հետևյալ փաստաթղթերի սքանավորված տարբերակները․

  • գրավոր դիմում` նշելով տվյալները հետադարձ կապի համար (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե),
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ տեղեկանք ՀԾՀ-ի վերաբերյալ կամ ՀԾՀ չունենալու մասին, իսկ տեղեկանքի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ,
  • աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում՝ ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
  • առկայության դեպքում՝ բուհի դիպլոմ կամ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,
  • տղամարդկանց դեպքում` զինվորական գրքույկ,
  • օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության քարտ,
  • քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության վկայական,
  •  փախստական անձի դեպքում՝ փախստականի վկայական։


Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ստանալուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնը 2 աշխատանքային օրվա ընթացքում աշխատանք փնտրող անձին էլ․ փոստով ծանուցում է նրա հաշվառված լինելու մասին։

Որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելուց հետո անձը կծանուցվի թափուր աշխատատեղերի վերաբերյալ։


Հղում օրենսդրությանը

  • «Զբաղվածության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of the RA
Was this page useful?