Family and children

Ստանալ ծննդյան վկայական

Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր երեխայի ծնունդ ենթակա է գրանցման։ Երեխայի ծննդի պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ծննդյան վկայական։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 1 աշխատանքային օր

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • «Դիմորդի էջում» լրացնել պահանջվող տվյալները, 
  • հաստատել նշված ընտանեկան կարգավիճակը,
  • բացվող էջում հաստատել ինքնաշխատ կերպով կցված բժշկական վկայագիրը,
  • հաջորդ էջում լրացնել երեխայի տվյալները և հաշվառման հասցեն,
  • ծննդյան միանվագ նպաստ ստանալու ցանկության դեպքում լրացնել համապատասխան դաշտերը,
  • ստուգել լրացված տեղեկատվությունը և հանձնել դիմումը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ծննդյան վկայականը 1 ժամվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է նաև ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից։


Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Was this page useful?