Ամրագրել այց բժշկական ծառայություններից օգտվելու համար
Առողջության պետական ապահովագրություն ունեցող քաղաքացիները կարող են ամրագրել այցեր բժշկական ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ բժշկական խորհրդատվություն և սքրինինգներ։
Ինչպե՞ս դիմել
Այց ամրագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո անհրաժեշտ է հետևել հաջորդական հրահանգներին՝ ընտրելով հարմար օրը և ժամը։
Ներկայացվող պահանջները
Բժշկական այց ամրագրելու ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ․
- առողջության պետական ապահովագրություն,
- «ԵսԵմ» նույնականացում։
Պահանջվող փաստաթղթերը
Այցի ամրագրման համար տվյալները ստացվում են ինքնաշխատ եղանակով, իսկ բժշկական հաստատություն այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր,
- համապատասխան բժշկական փաստաթղթեր (օրինակ՝ հետազոտությունների արդյունքներ)
Տրամադրման ժամկետը և կարգը
- Այցն ամրագրելուց հետո այն հաստատվում է անմիջապես։
- Այցը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայանալ ամրագրումից 10 րոպե շուտ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի` 2022 թվականի հունիսի 13-ի N 40-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003