To access the service in person, please make a visit to office.
Real estate and land
Դառնալ էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդ
Ծառայությունից օգտվել հնարավոր է 2 եղանակով․
- էլեկտրոնային փոստով դիմում,
- ֆիզիկապես դիմում։
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
15 աշխատանքային օր
Էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդագրության դիմում (տրամադրվում է տեղում) ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Բաժանորդագրության համար անհրաժեշտ է ունենալ անշարժ գույքի սեփականության կամ գնման իրավունքի վկայական, իսկ վարձակալի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ սեփականատիրոջ գրավոր համաձայնություն։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,
- կամ անշարժ գույքի գնման իրավունքի վկայական։
Վճարման չափը
Բաժանորդագրության դիմումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տեսուչը կատարում է համապատասխան տեխնիկական միացումները, և դիմումատուն դառնում է էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդ։
- Միացումներից հետո պայմանագիրն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոանային հասցեին։
- Պայմանագրի հիման վրա դիմումատուն հետագայում կատարում է էլեկտրաէներգիայի սպառման կոմունալ վճարը, որի կոդը սովորաբար լինում է պայմանագրի կոդը կամ բաժանորդի հեռախոսահամարը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը):
Ծառայության գծով աջակցության համար
Թեժ գիծ՝ 180
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30
This service can also be utilized through other available methods.
Using different methods might take more time or cost more money.
Service provided by
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
15 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար
Թեժ գիծ՝ 180
Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։30