Real estate and land

Դառնալ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամ

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
15,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը ղեկավարող մարմին։  

 

Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ համայնքապետարանի աշխատակազմի ներակայացուցչի ներգրավելու մասին (ձևը տրամադրվում է տեղում),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում, (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը),
  • համապատասխան լիազորագիրը՝ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում,
  • հասցե տրամադրելու ծառայության համար նախատեսված վճարի անդորրագիրը, եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե։

Վճարման չափը և կարգը

  • Համայնքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
  • Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։
  • Վճարման վերաբերյալ մանրամասները հնարավոր է իմանալ համայնքապետարանի աշխատակցից։

Տրամադրման կարգը և ժամկետը 

Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից առաջադրված թեկնածուի մասին առաջարկը։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page useful?