Real estate and land

Դառնալ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամ

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

Who can apply?
Ֆիզիկական, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է.

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները՝ ընտրելով մարզը, համայնքը և բնակավայրը,
  • ընտրել շինարարության թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։ 

Ներկայացվող պահանջները

Շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ շինարարության թուլտվությունը։

Վճարման չափը և կարգը

  • Շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
  • Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Տրամադրման կարգը և ժամկետը 

Դիմումը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից առաջադրված թեկնածուի մասին առաջարկը։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page useful?