Citizenship, Identification and Residence Status

Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին (հանրային ծառայությունների համարանիշ)

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.

  • ՀՀ քաղաքացիներին,
  • ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց,
  • ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին,
  • փախստականներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում՝ նախապես այց ամրագրելով, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականներ
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացված էջում ընտրել ցանկալի մարզը կամ համայնքը, ապա «Այցելության վայր» դաշտում ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը,
  • լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել ինչպես գրված է անձնագրում),
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

  • Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։

  • Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։
    Երեխայի ՀԾՀ-ի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել երեխայի գրանցման վայրի անձնագրային բաժանմունք։


Պահանջվող փաստաթղթերը

ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և դրա պատճենը։

մինչև 16 տարեկան երեխայի դեպքում՝

  • ծննդյան վկայականը (եթե չունի ՀՀ անձնագիր) և դրա պատճենը, 

ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին՝

  • ՀՀ-ում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը,

օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին՝ 

  • անձնագիրը և անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը,

ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձը՝

  • ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, 

փախստականի կարգավիճակ ունեցող անձը՝

  • կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը։ 

Ուշադրություն

ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված օտարերկրացի դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։

Հղում օրենսդրությանը

  • «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշում

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?