Citizenship, Identification and Residence Status

Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին (հանրային ծառայությունների համարանիշ)

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.

  • ՀՀ քաղաքացիներին,
  • ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց,
  • ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին,
  • փախստականներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում՝ նախապես այց ամրագրելով, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։

Who can apply?
ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականներ
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո ՝

  • բացված պատուհանում անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։


Ներկայացվող պահանջները

Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե`

  • նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ
  • կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ:


Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային
՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։


Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Տեղեկանքն անմիջապես կուղարկվի դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում էջը թարմացնելուց հետո։


Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
RA Ministry of Internal Affairs Migration and Citizenship Service
Was this page useful?