Trade & industry

Հաշվառել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը

Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը (բացի անձնագրային տվյալներից) կատարվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով դիմում և փոփոխությունը հաստատող փաստաթուղթ։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-30 րոպե
Service cost
1,500 դրամ
Processing duration
Անմիջապես

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը հաշվառելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները

Փոփոխության կարող է դիմել թե՛ անձամբ անհատ ձեռնարկատերը, թե՛ նրա կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկատվության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):

Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար սահմանված է 1,500 պետական տուրք։ 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160750։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխությունների պետական հաշվառման համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումը կատարվում է նույն պահին։ 


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?