Trade & industry

Հաշվառել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը

Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը (բացի անձնագրային տվյալներից) կատարվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով դիմում և փոփոխությունը հաստատող փաստաթուղթ։

Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
3-4 րոպե
Service cost
1,500 դրամ
Processing duration
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը հաշվառելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
  • նշել այն տվյալները, որոնք անհրաժեշտ է փոփոխել,
  • հանձնել հայտը, ստորագրել թվային եղանակով և կատարել վճարումը։

Ներկայացվող պահանջները

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություններն առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություններն առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը առցանց հաշվառելու համար անհրաժեշտ է վճարել 1,500 դրամ պետական տուրք։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության հաշվառումը կատարվում է անմիջապես։
  • Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Was this page useful?