Enroll a Child in School
Admission of first-grade students to public general education schools in the Republic of Armenia is carried out through an online system.
Ինչպե՞ս դիմել
Երեխային դպրոցում հայտագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- հայտագրողը նույնականացվում է,
- կատարում է հայտի հաջորդական քայլերը,
- ստորագրում է հայտը,
- կնքում է պայմանագիր դպրոցի հետ։
Ուշադրություն
- Գրանցումից հետո անհրաժեշտ է անցնել «Ենթահամակարգեր» բաժինը և սեղմել «Առաջին դասարանցիների հայտագրում» կամ «Հայտագրում ավագ դպրոցներում» ենթաբաժինը։
- Գրանցման կամ հայտագրման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում՝ զանգահարել 010 57 84 53 հեռախոսահամարով։
Ներկայացվող պահանջները
- Առաջին դասարան հայտագրելու դեպքում երեխային դպրոցում հայտագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխայի 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
- Ավագ դպրոց հայտագրելու դեպքում երեխային դպրոցում հայտագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխան 14-ից 17 տարեկան է։
Պահանջվող տվյալները
«ԵսԵմ» նույնականացում չունենալու և համակարգում գրանցվելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տվյալները․
- հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
- անուն, ազգանուն,
- ծննդյան ամսաթիվ։
Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝
- տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին,
- դպրոցին մոտ բնակվող անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին (այս դեպքում դիմումը և Միասնական սոցիալական ծառայության տեղեկանքը պետք է ուղարկել secretariat@escs.am էլ. հասցեին),
- ՀՀ տարածքում առնվազն 6 ամսով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատակիցների երեխաներին,
- տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։
Հայտագրման ժամանակացույց
Հայտագրումը առաջին դասարանցիների համար տեղի է ունենում 3 փուլով, ավագ դպրոցի համար՝ 2 փուլով։
Ուշադրություն
- Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի երեխայի ընդունելության ժամանակ նրա գիտելիքների ստուգումը արգելված է։
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտագրումից հետո ստորագրված պայմանագիրը գեներացվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):
(+374 10) 57 84 53
(+374 10) 57 84 55
Թեժ գիծ՝
(+374 10) 59 96 00
(+374 10) 57 84 53
(+374 10) 57 84 55
Թեժ գիծ՝
(+374 10) 59 96 00