Family and children

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը ՀՀ-ում

Ամուսնալուծության դիմում հնարավոր է ներկայացնել, եթե ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմիններում, արտերկրում գործող ՀՀ հյուպատոսություններում կամ օտարերկրյա պետությունում՝ միջազգային պայմանագրով սահմանված իրավասության առկայության դեպքում։

Ամուսնալուծության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

To access the service in person, please make a visit to office.
Filiing duration
30 րոպե
Service cost
10,000 դրամ պետտուրք։ Արագացված ընթացակարգով՝ 10,000 դրամ պետտուրք և 200,000 դրամ ծառայության արժեք
Processing duration
2 ամիս

Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

  • ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
  • ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  • ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:


Պահանջվող փաստաթղթերը 

  • ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
  • ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
  • անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,
  • ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի մասին տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:


Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները

  • ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ,

  • ամուսնալուծվողների անձնագրային տվյալները,

  • ամուսնության ակտային գրանցման տվյալները,

  • ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը,

  • ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին: 

Վճարման չափը և կարգը

  • Ամուսնալուծության գրանցման համար պետական տուրքը 10,000 դրամ է։
  • Արագացված կարգով գրանցման դեպքում վճարվում է հավելյալ 200,000 դրամ ծառայության արժեք։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ամուսնալուծությունը իրականացվում է հայտի ներկայացման օրվանից հետո 2 ամսվա ընթացքում։
  • Ամուսնալուծության արագացված ընթացակարգը իրականացվում է հայտ ներկայացնողի նախընտրած ժամանակահատվածում, բայց ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում։
  • Ամուսնալուծության վկայականը ուղարկվում է նախկին ամուսնինների էլեկտրոնային փոստի հասցեին։

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Was this page useful?