Justice and the law

Ստանալ փաստաթղթերի ապոստիլով վավերացում

Ապոստիլով վավերացվում են այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ։

Հայաստանում ապոստիլով վավերացվում են միայն ՀՀ-ում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը։ Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը Հայաստանում չեն վավերացվում։

Փաստաթղթերի ապոստիլով վավերացում հնարավոր է ստանալ առցանց կամ ֆիզիկապես։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
7,000 դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Ուշադրություն
Առցանց ապոստիլով վավերացվում են 2021 թվականի մայիսի 16-ից հետո տրված էլեկտրոնային վկայականները, որոնք ունեն 16 նիշից բաղկացած հսկիչ համար։

Մինչև 2021 թվականի մայիսի 16-ը թողարկված կամ էլեկտրոնային հսկիչ համար չունեցող փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ արդարադատության նախարարություն։


«Շարունակել»
 կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո սեղմել «Լրացնել դիմումը» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել պահանջվող տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փաստաթղթի 16 նիշից բաղկացած հսկիչ համարը (նշված է միջազգայնորեն վավերացման ներկայացվող փաստաթղթի վրա), տրման ամսաթիվը և երկիրը, ուր այն ներկայացվելու է,
  • կատարել վճարումը:


Վճարման չափը և կարգը

Փաստաթղթերի ապոստիլով վավարացման համար անհրաժեշտ է վճարել 7,000 դրամ։ Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելու էջում։

Ծառայությունից կարելի է օգտվել նաև արագացված ընթացակարգով, որի համար պահանջվող պետական տուրքի չափը 10.000 դրամ է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ապոստիլով վավերացված փաստաթուղթը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է նաև ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից։

Ապոստիլով վավերացման ժամկետը երբեմն կարող է երկարաձգվել՝ պայմանավորված փաստաթղթի իսկությունը ճշտելով։

Ծառայությունից արագացված ընթացակարգով օգտվելու դեպքում՝ փաստաթուղթը պատրաստ է լինում 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային ապոստիլի իսկությունը հնարավոր է ստուգել՝ այցելելով www.e-verify.am և մուտքագրելով ապոստիլի վրա նշված հսկիչ համարը կամ արագ արձագանքման ծածկագիրը (QR կոդը):

Էլեկտրոնային ապոստիլի ձևաթղթի ստորին հատվածում նշվում է ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթի էջերի ամբողջական քանակը: Ծավալուն պաշտոնական փաստաթղթերի իսկությունը ստուգելիս արտացոլվում է փաստաթղթի մինչև 6 էջը:


Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն համատեղ հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?