Finance and tax

Ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի հաշվառման համարը յուրաքանչյուր հարկ վճարողին տրվող եզակի նույնականացման համարն է։ Այն տրամադրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիները հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու համար պետք է այցելեն հարկ վճարողի սպասարկման ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը և դիմում, որի ձևը տրամադրվում է տեղում (օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմումը լրացնել անգլերեն կամ ռուսերեն)։

Ոչ ռեզիդենտ քաղաքացիները դիմումը ներկայացնում են լիազորված անձի միջոցով կամ առցանց։

Ներկայացվող պահանջները

ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։

Պահանջվող փաստաթղթերը

Տրամադրման ժամկետը և կարգը

Հարկ վճարողի հաշվառման համարը տրամադրվում է անմիջապես՝ դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժետշ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?