Finance and tax

Ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի հաշվառման համարը յուրաքանչյուր հարկ վճարողին տրվող եզակի նույնականացման համարն է։ Այն տրամադրվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5-10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 1 աշխատանքային օր

Առցանց եղանակով ՀՎՀՀ հնարավոր է ստանալ հետևյալ տարբերակներով․

e-request hարթակում գրանցվելուց հետո ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
  • բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել Պետական եկամուտների կոմիտե,
  • կցել լրացված և ստորագրված ՀՎՀՀ ստանալու դիմումը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը և հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ),
  • սեղմել «Առաջ» կոճակը։

Ոչ ռեզիդենտները (արտերկրում ապրող) և ՀՀ-ում ապրող օտարերկրյա քաղաքացիները հարթակում գրանցվելուց հետո վերը նշված հաջորդական քայլերը կատարելուց հետո ներկայացնում են ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանված դիմումն ու կցում են պահանջվող փաստաթղթերը։

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

Ներկայացվող պահանջները

ՀՎՀՀ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։

Պահանջվող տվյալները և փաստաթղթերը


Տրամադրման ժամկետը և կարգը

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հուլիսի 8-ի N 922-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?