Security and defence

Ստանալ դրոշմանիշային վճարը

Դրոշմանիշային վճարների վերադարձը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ կամ զոհվել է ծառայության ընթացքում։

Եթե դիմողն աշխատել է տվյալ ժամանակահատվածում, և նրա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, ապա կարող է դիմել «Զինապահ» հատուցման հիմնադրամին դրոշմանիշային վճարների վերադարձի համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
35-40 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
մինչև 2 ամիս
  • Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային info@zinapah.am փոստի հասցեին ուղարկել նամակ՝ դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերի լուսապատճենները:
  • Դիմումը հնարավոր է նաև ներկայացնել փոստային ծառայության միջոցով՝ ուղարկելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը հետևյալ հասցեին՝ ԶԻՆԱՊԱՀ, ք․ Երևան, 0010, ՀՀ, Վ․ Սարգսյան փող․ 26/1, սենյակ 317։ Խորհուրդ է տրվում փաստաթղթերն ուղարկել պատվիրված տարբերակով, որի դեպքում անհրաժեշտ է կատարել համապատասխան վճար։ Տվյալ հասցեում դիմումները առձեռն չեն ընդունվում։

Ներկայացվող պահանջները

Դրոշմանիշային վճարի վերադարձի համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնց․

  • ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ,
  • կամ զոհվել է ծառայության ընթացքում։

Պահանջվող փաստաթղթերը

Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

  • հանրային ծառայությունների համարանիշ,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • դրոշմանիշային վճարի մասին տեղեկանք՝ տրված հարկային մարմնի կողմից,
  • զինծառայողի զոհված լինելու դեպքում՝ տեղեկանք զինծառայողի զոհված լինելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
  • զինծառայողի ծառայության մեջ գտնվելու դեպքում՝ տեղեկանք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին (տրամադրվում է այն գերատեսչության սոցիալական ապահովման խնդիրների բաժնի կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը),
  • զինծառայողի հետ կապը հաստատող փաստաթուղթը՝ ամուսնության վկայական (եթե դիմումատուն ամուսինն է), ծննդյան վկայական (եթե դիմումատուն ծնողն է կամ զավակը),
    զինծառայողի ծննդյան վկայական (եթե դիմումատուն ծնողն է)։

Վճարի չափը

Դրոշմանիշային վճարի չափը կախված է դիմողի ամսական եկամուտի չափից և տատանվում է 1,000 դրամից մինչև 15,000 դրամի սահմաններում։ Մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դրոշմանիշային վճարի վերադարձը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 2 ամսվա ընթացքում։

Դրոշմանիշային վճարի վերադարձի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը):

Ծառայության գծով աջակցության համար՝
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ
Was this page useful?