Justice and the law

Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես.

  • առցանց դիմելուց հետո տեղեկանքը հնարավոր է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00),
  • ֆիզիկապես դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի այցելել վարչություն թե՛ դիմումը ներկայացնելիս, թե՛ տեղեկանքը ստանալիս (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00)։

 Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
7,000 - 25,000 դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է դիմել․

Ներկայացվող պահանջները

Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։ 

14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:


Պահանջվող փաստաթղթերը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է տեղում լրացնել դիմում (ՀՀ-ում ներկայացվող դիմումի ձև, օտարերկրյա պետությունում լրացվող դիմումի ձև)։ Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
  • եթե անձը դիմումը ներկայացնելու պահին տեղեկացնում է, որ տեղեկանքը ստանալու է այլ անձ, ապա այն ստացողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։


Եթե տեղեկանքի դիմումը ներկայացնում է ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու), ապա պետք է ներկայացվեն՝

  • դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը,

  • այն անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը,

ինչպես նաև՝

  • եթե դիմում է ծնողը, ապա՝ այն անձի ծննդյան վկայականի պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը,

  • եթե դիմում է քույրը կամ եղբայրը, ապա՝ դիմողի ծննդյան վկայականի և այն անձի ծննդյան վկայականի պատճենը, ում համար ստացվելու է տեղեկանքը, 

  • եթե դիմում է ամուսինը, ապա՝ ամուսնության վկայականի պատճենը,
  • եթե դիմում է զավակը, ապա՝ դիմողի ծննդյան վկայականի պատճենը,
  • եթե դիմում է լիազոր ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու), ապա՝ լիազորագրի բնօրինակը։


Վճարման չափը և կարգը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել՝

  • ՀՀ-ում՝ 7,000 դրամ,
  • օտարերկրյա պետությունում՝ 25,000 դրամ։

Ընդ որում՝ փաստաթուղթը տրամադրվում է ապոստիլով վավերացմամբ (ապոստիլի համար հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտություն չկա)։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար»։

Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դիմողի նշած հասցեով առաքելու համար սահմանված է հավելյալ վճար՝

ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում»։

ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։

 Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս»։


Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն հնարավոր է ստանալ՝

  • ՀՀ-ում դիմելու դեպքում՝ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից կամ փոստային առաքմամբ,
  • արտասահմանում դիմելու դեպքում՝ դեսպանությունից, հյուպատոսական հիմնարկից կամ փոստային առաքմամբ։

Տեղեկանքի դիմում ներկայացնելու համար հյուպատոսական վարչությունում անհրաժեշտ է վերցնել հերթի կտրոն՝ սարքի էկրանին սեղմելով «Դիմել» տարբերակը, իսկ այնուհետև այն ստանալու համար անհրաժեշտ է վերցնել կտրոն՝ սեղմելով սարքի էկրանի «Ստանալ» կոճակը։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում

Որաշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?