Justice and the law

Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես.

  • առցանց դիմելուց հետո տեղեկանքը հնարավոր է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00),
  • ֆիզիկապես դիմելու դեպքում անհրաժեշտ կլինի այցելել վարչություն թե՛ դիմումը ներկայացնելիս, թե՛ տեղեկանքը ստանալիս (երկ, երք, հնգ, ուրբ՝ 10։00-12։00)։

 Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
7,000 դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Հայտը ներկայացնելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և կատարել վճարում՝ հետևելով հրահանգներին։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ընտրել այն երկիրը, ուր ներկայացվելու է տեղեկանքը․ օրինակ՝ եթե տեղեկանքը ներկայացվելու է Իսպանիայի դեսպանատուն, որը գտնվում է Ռուսաստանում, ապա անհրաժեշտ է նշված երկրներից ընտրել Իսպանիան։


Ներկայացվող պահանջները

Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։ 

14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։


Պահանջվող փաստաթղթերը

Համակարգում տվյալների մեծ մասը կլրացվի ինքնաշխատ եղանակով։ Անհրաժեշտ կլինի՝

  • լրացնել կոնտակտային տվյալները,
  • կցել անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը։

Տեղեկանքը ստանալիս անհրաժեշտ է վարչություն այցելել անձնագրով։

Եթե տեղեկանքը ստանալու է լիազորված անձը, ապա անհրաժեշտ է՝

  • որպես տեղեկանքը ստացող առկա տարբերակներից ընտրել «Լիազորված անձի կողմից» տողը,
  • մուտքագրել լիազորված անձի անունն ու ազգանունը
  • կցել նրա անձնագրի գունավոր լուսապատճենը։


Վճարման չափը և կարգը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք, ընդ որում՝ փաստաթուղթը տրամադրվում է ապոստիլով վավերացմամբ (ապոստիլի համար հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտություն չկա)։ 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար»։

Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դիմողի նշած հասցեով առաքելու համար սահմանված է հավելյալ վճար:

ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։

Առաքման վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում»։

ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով այցելել ԱԳՆ հյուպատոսական վարչություն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3։ Անհրաժեշտ է տեղում վերցնել հերթի կտրոն՝ սարքի վրա ընտրելով «Ստանալ» տարբերակը։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?