Real estate and land

Ստանալ կառուցապատման ավարտական ակտը

Ավարտական ակտը հաստատում է շինարարական աշխատանքների ավարտը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության: Այն ներառում է շահագործման թույլտվությունը, որը հավաստում է օբյեկտի շահագործման իրավունքը: 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Ըստ համայնքի ավագանու որոշման
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Կառուցապատման ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ստանալու համար պետք է դիմել տվյալ համայնքի համայնքապետարան։  

Ներկայացվող պահանջները

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է․

  • նախապես վճարել սահմանված պետական վճարները,
  • ստանալ ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից,
  • ունենալ շինության սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • ավարտական ակտը ձևակերպելու դիմում (ձևը տրամադրվում է տեղում),
  • ընդունող հանձնաժողովի ակտը (ձև N 3-2-1),
  • կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը,
  • ավարտական ակտի և շահագործման թույլտվության ձևակերպման համար վճարումների անդորրագրերի բնօրինակները:

Վճարման չափը և կարգը

Կառուցապատման ավարտական ակտի համար նախատեսված են տեղական տուրքեր, որոնց չափը որոշում է համայնքի ավագանին։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Կառուցապատման ավարտական ակտը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Որոշ դեպքերում հնարավոր է կառուցապատման ավարտական ակտը համայնքապետարանի կողմից տրամադրվի 1-3 ամսվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page useful?