Real estate and land

Ստանալ կառուցապատման ավարտական ակտը

Ավարտական ակտը հաստատում է շինարարական աշխատանքների ավարտը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության: Այն ներառում է շահագործման թույլտվությունը, որը հավաստում է օբյեկտի շահագործման իրավունքը: 

Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Ըստ համայնքի ավագանու որոշման
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Անշարժ գույքի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ստացման համար անհրաժեշտ է․

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել ավարտական ակտի ստացման ենթակա գույքը,
  • հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները` ընտրելով մարզը, համայնքը և բնակավայրը և հանձնել դիմումը։ 

Ներկայացվող պահանջները

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․

  • ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից,
  • շինության սեփականության իրավունքի վկայականը։

Պահանջվող փաստաթղթերը

Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • ընդունող հանձնաժողովի ակտը,
  • կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը։

Վճարման չափը և կարգը

Կառուցապատման ավարտական ակտի համար նախատեսված են տեղական տուրքեր, որոնց չափը որոշում է համայնքի ավագանին։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։ 
  • Կառուցապատման ավարտական ակտը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
  • Որոշ դեպքերում հնարավոր է կառուցապատման ավարտական ակտը համայնքապետարանի կողմից տրամադրվի 1-3 ամսվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Regional Governors' Offices and Municipalities in the RA
Was this page useful?