Justice and the law

Ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք

Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
3 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ info@court.am հասցեին։

Պահանջվող փաստաթղթերը

Էլեկտրոնային նամակին անհրաժեշտ է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ազատ շարադրել դիմում՝ նշելով․

  • անուն, ազգանուն,
  • հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանքը ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տեղեկանքը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ դատական ակտով դիմողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?