Justice and the law

Ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք

Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
3 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5 աշխատանքային օր

 Ինչպե՞ս դիմել

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.

  • գրանցվել e-request-ում,
  • ընտրել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
  • կատարել համակարգի հրահանգները,
  • դիմումի էջի «Ո՞ւմ եք ուղղում Ձեր նամակը» դաշտում ընտրել «Բարձրագույն դատական խորհուրդ»,
  • շարադրել դիմումը, կցել անհրաժեշտ տվյալները և հանձնել։

Պահանջվող տվյալները

Դիմումը ներկայացնելու համար պետք է կցել անձը հաստատող փաստաթուղթ՝ նշելով․

  • անուն, 
  • ազգանուն,
  • հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանքը ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տեղեկանքը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ դատական ակտով դիմողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?