Justice and the law

Ստանալ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանք

Փաստաթղթով հաստատվում է, որ դիմելու պահին ՀՀ դատարանների կողմից դիմողի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Տեղեկանքը տրամադրում է ՀՀ դատական դեպարտամենտը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Դատական Դեպարտամենտ (Երևան, Կորյուն 17, հեռախոսահամար՝+37410 511-776, info@court.am

Պահանջվող փաստաթղթերը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ նշելով

  • անուն, ազգանուն,
  • հասցե,
  • հեռախոսահամար։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տեղեկանքը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ դատական ակտով դիմողը անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել։

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Service provided by
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page useful?