Նախնական և միջին մասնագիտական կրթություն

Նախնական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ կրթական համակարգի բաղադրիչներից մեկն է: Կրթական այս համակարգը ներառում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), որոնք տրամադրում են մասնագիտական կրթություն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձանց:

Կրթության տեսակներ և մակարդակներ

Նախնական և միջին մասնագիտական կրթությունը բաժանվում է 2 հիմնական մակարդակի: Նախնական մասնագիտական կրթությունը միտված է արհեստագործական հմտությունների զարգացմանը, իսկ միջին մասնագիտական կրթությունը՝ ավելի խորը մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորմանը:

Ընդունելության կարգ և պայմաններ

Ուսումնական հաստատություններն ունեն ընդունելության հստակ սահմանված կարգ: Այն ներառում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ընդունելության ժամկետները և պայմանները: Յուրաքանչյուր հաստատություն կարող է ունենալ լրացուցիչ պահանջներ:

Առցանց ներկայացնել դիմում-հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար
Սկսել
Ուսումնական գործընթաց

Ուսումնառության գործընթացը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Այն ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինչպես նաև արտադրական պրակտիկա՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:

Ուսումնական գործընթացը ներառում է՝

  • տեսական դասընթացներ,
  • լաբորատոր աշխատանքներ,
  • գործնական պարապմունքներ,
  • արտադրական պրակտիկա,
  • կուրսային աշխատանքներ,
  • ավարտական քննություններ։

Ուսումնառություն և հրամանագրում

Մրցույթով անցած դիմորդը դառնում է ուսանող՝ անձնական գործի ձևակերպումից և տնօրենի հրամանագրումից հետո: Նա ստորագրում է ուսումնական պայմանագիր, որտեղ նշվում են մասնագիտությունը, ուսուցման ձևը, տևողությունը և ուսման վարձի չափը, որը չի կարող փոփոխվել ուսումնառության ընթացքում: Գրանցվելուց հետո ուսանողը ստանում է պայմանագրի օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն որոշման։

Աջակցության ծրագրեր

Ֆինանսական աջակցության համակարգը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ պետական ուսանողական նպաստներ, կրթաթոշակներ, ուսման վարձի զեղչեր և վարկեր: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես խոցելի խմբերին, ինչպես նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Կրթություն

Support program
Ստանալ նախնական և միջին մասնագիտական ուսման վճարի փոխհատուցում
Իմանալ ավելին
Support program
Ստանալ գիտական միջոցառումների անցկացման ֆինանսական աջակցություն
Իմանալ ավելին
Support program
Ստանալ ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
Իմանալ ավելին

Հաշմանդամություն

Support program
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ
Իմանալ ավելին
Support program
Ստանալ աջակցող միջոցի հավաստագիր հաշմանդամություն ունեցող անձանց համար
Սկսել
Support program
Դիմել անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար
Սկսել

Բուժօգնություն

Support program
Ստանալ պետական պատվերով բժշկական օգնություն ու սպասարկում
Իմանալ ավելին
Support program
Ստանալ անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ
Իմանալ ավելին
Support program
Ստանալ մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնություն
Իմանալ ավելին
Was this page useful?